Եռաբլուրը եռապատկած անձինք «օրինական պահանջի» ինստիտուտը չարաշահում են․ իրավապաշտպան
copy image url

Եռաբլուրը եռապատկած անձինք «օրինական պահանջի» ինստիտուտը չարաշահում են․ իրավապաշտպան

Խոսք 3 տարի առաջ - 14:41 25-09-2021

Օգտվելով, այսպես կոչված, օրինական պահանջ ներկայացնելու իրավունքից, ոստիկանության ծառայողը ներկայացնում է ակնհայտ անօրինական, երբեմն նաև անիրագործելի պահանջ։ Ասենք, օրինակ, հավաքը դադարեցնել այն դեպքում, երբ հավաք գոյություն չունի։ Եվ դրանից հետո անձի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, վաչական վարույթ է հարուցվում, անձն ազատությունից զրկվում է։ Այս գործիքը լրջորեն չարաշահվում է մեր երկրում։ Կարելի է ասել՝ դարձել է մի գործիք, որը հնարավորություն է տալիս ոստիկանությանը իր համար ոչ ցանկալի ցանկացած մարդկանց խմբի հեռացնել ցանկացած վայրից, երկրում առկա իրավական խնդիրների շուրջ խորհրդարանում կազմակերպված քննարկմանը կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իրավունքների ակնհայտ չարաշահումներին։

Օրինական պահանջի ինստիտուտը քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը ծառայեցնելու դրսևորումներից մեկն իրավապաշտպանը համարեց սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ իրականացված քայլերը։

«Եռաբլուրը եռապատկած անձինք գնացել էին Եռաբլուր, և այնտեղ մի քաղաքացի մուտքի մոտ կանգնել ու իր բողոքն էր արտահայտում։ Որևէ հնարավորություն չկար խոչընդոտելու ոչ մի գործընթացի, որովհետև այնտեղ ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում, և ուղիղ եթերով ոստիկանության մի գնդապետ ներկայացնում էր, իր պատկերացմամբ, օրինական պահանջ՝ հեռացե՛ք այստեղից։ Ինչո՞ւ հեռանա։ Միջոցառումը մի քանի հարյուր մետր վերև է, բողոք է հայտնում», - ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ դրանից հետո ոստիկանության կողմից կիրառվեց նաև ֆիզիկական բռնություն, բողոքողին ձերբակալեցին։

«Այս իշխանությունները քաղաքական ընդդիմության կամ քաղաքական որոշակի հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դրսևորում են ապօրինություններ, կոշտ վարքագիծ, խայտառակություններ, բայց եթե այդպիսի քաղաքական հայացքներ չունես, ամեն ինչ նորմալ է», - ասաց իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ