Արտաքին 5 տարի առաջ - 14:18 25-09-2021

Հունաստանը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքի խախտման համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը և ձգտում է առճակատման:

Նրա խոսքով, հույների և թուրքերի միջև գոյություն ունեն տարբեր տեսակետներ: Հունաստանը, ինչպես ասել է Միցոտակիսը, միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, և այժմ նա ​​մնում է կողմնակիցն այն բանի, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, որն արգելում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը:

«1995 թվականից Հունաստանը բախվում է Թուրքիայի կողմից պաշտոնական, պարբերաբար վերսկսվող և ակնհայտորեն անօրինական ու անընդունելի ուժի կիրառման սպառնալիքին, որը հայտնի է որպես casus belli»,- հստակեցրել է Հունաստանի վարչապետը:

Միցոտակիսը հավելել է, որ ծովային տարածքների սահմանազատման հետ կապված վիճելի հարցերը կարող են լուծվել, եթե երկրները պայմանավորվեն մեկ միասնական կանոնի շուրջ, որը միջազգային ծովային իրավունքն է:

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան

Ձեզ գուցե հետաքրքրի