Արտաքին 5 տարի առաջ - 13:22 24-09-2021

Հայտնաբերվել են Կամչատկայում անհետ կորած ԱԴԾ ուղղաթիռի բեկորները

Կամչատկայում սեպտեմբերի 24-ի գիշերն անհետ կորած Կա-27 ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են մարզի Ելիզովսկի քաղաքային շրջանի Օստրոյ լեռան լանջին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանի ավիացիոն ծառայությունների աղբյուրին:

Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովի մակարդակից մոտավորապես 950 մետր բարձրության վրա: Ըստ «Կամչատհիդրոմետ»-ի, ուրբաթ գիշերը եղանակային պայմանները լավն են եղել, սակայն հնարավոր է, որ ամպերը ծածկել են մոտ 1000 մետր բարձրությամբ լեռան գագաթը: Օդանավում, ենթադրաբար, եղել է երեք մարդ: Նախնական տվյալներով, անհետ կորած ուղղաթիռը պատկանում է ՌԴ ԱԴԾ-ին: Անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է, հայտնել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան