Արտաքին 4 տարի առաջ - 10:52 23-09-2021

Հայտնի է Խաբարովսկի մոտակայքում կործանված Ան-26-ի անձնակազմի ճակատագիրը

Նախնական տվյալներով, սեպտեմբերի 22-ին կործանված Ան-26 ինքնաթիռ-լաբորատորիայի անձնակազմի վեց անդամները զոհվել են: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Նախնական տվյալներով, ինքնաթիռի վթարից փրկվածներ չկան»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, կործանման վայրի վրայով թռչելիս ողջ մնացածներ չեն հայտնաբերվել: Այս պահին վթարի վայր է մեկնում փրկարարների հետիոտն խումբ: Նրանց առաջխաղացումը դժվարացնում է տեղանքի բարդ ռելիեֆը: Գործակալության տվյալներով, ԱԻՆ մասնագետների ճանապարհը դեպի վթարի վայր կարող է տևել ևս մի քանի ժամ:

Ան-26-ը ռադարներից անհետացել է Խաբարովսկի մոտակայքում, սեպտեմբերի 22-ին: Օդանավը տեխնիկական թռիչք է իրականացրել քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա, երբ անձնակազմի անդամները հանկարծակի դադարել են կապի դուրս գալ: Ինքնաթիռում եղել է վեց հոգանոց անձնակազմ: Որպես արտակարգ պատահարի հիմնական պատճառներ են դիտարկվում օդաչուի սխալը և եղանակային անբարենպաստ պայմանները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը