Արտաքին 5 տարի առաջ - 17:26 12-08-2021

Կործանված Մի-8 ուղղաթիռի փրկված ուղևորները կարողացել են լողալով դուրս գալ 9-մետրանոց խորությունից

Կամչատկայի լիճն ընկած Մի-8 ուղղաթիռի փրկված ուղևորները կարողացել են լողալով դուրս գալ 9-մետրանոց խորությունից: Այս մասին հայտնում է Կրոնոցկի արգելոցի մամուլի ծառայությունը, որի տարածքում է գտնվում լիճը:

«Ինչպես պատմել են մարդիկ, ովքեր ուղղաթիռում էին կործանման պահին, այն սկսել է ընկղմվել՝ քիթը ներքև, իսկ ջրին հարվածելուց բացվել են օդանավի հետևի փեղկերը»,- ասել է մամուլի ծառայությունը:

Տեղամասային պետական ​​տեսուչ Եվգենի Դենգեսը հայտնել է, որ տուժածներին ջրից դուրս են բերել արգելոցի աշխատակիցները: Նրանք լսել են ուղղաթիռի աղմուկը և ընկնելու ձայնը, բայց ուղղաթիռը չեն տեսել: Ջրի մեջ են իջեցրել երկու նավակ, որոնցով աշխատակիցները հաշված րոպեների ընթացքում հասել են վթարի վայր, որը որոշել են ըստ ալիքի: Ութ հոգու դուրս են հանել ջրից և հասցրրել ափ: Ուրիշ ոչ ոքի չի հաջողվել գտնել:

Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ ջրի ջերմաստիճանը լճում այժմ 5-6 աստիճանից ոչ ավելի է, և անհնար է դրանում երկար մնալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ