Արտաքին 4 տարի առաջ - 23:51 22-09-2021

Թուրքիայում կա՛ քրդական հարց․ Ալի Բաբաջան

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախկին արտգործնախարար, փոխվարչապետ, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը սոցցանցում արձագանքել է աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ քրդական հարցի վերաբերյալ պնդումներին:

Նշենք, որ Թուրքիայում քրդական հարցի շուրջ շահարկումները քաղաքական օրակարգում էին հայտնվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններից հետո:

Քըլըչդարօղլուն ասել էր. «Քրդական հարցը լուծելու համար մեզ լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Որպես լեգիտիմ ուժ կարող ենք դիտարկել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ)»:

Ի պատասխան Քըլըչդարօղլուի հայտարարության՝ Դևլեթ Բահչելին ասել էր. «Թուրքիայում «քրդական հարց» կոչվող ոչ մի հարց չկա: Նա, ով ասում է՝ կա, ապա այն տմարդիներից է, որոնց սիրտը թուրք ժողովրդի սրտի հետ համահունչ չի բաբախում»:

Ալի Բաբաջանը, անդրադառնալով թեմային, հետևյալ գրառումն է արել. «Ավելի վաղ ասել էի. կա՞ քրդական հարց, թե՞ չկա, այդ մասին հարցրեք այնտեղի (նկատի ունի երկրի արևելյան շրջանների բնակչությանը-խմբ.) մեր հայրենակիցներին: Նրանք, ովքեր Անկարայից դեպի արևելք չեն կարողանում անցնել և զբոսնել Բաղլարի, Շեմդինլիի և Ջիզրեի փողոցներում, դա չեն կարող իմանալ: Այո, քրդական հարց կա և դրա լուծման հասցեն քաղաքականությունն է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի