Արտաքին 4 տարի առաջ - 20:28 19-09-2021

Թալիբները նռնականետերով Աֆղանստանի ազգային պարկում շրջել են նավակներով

Սոցիալական ցանցերում հայտնվել են Աֆղանստանի Բանդի Ամիր լճում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների լուսանկարներ, որոնք նռնականետերով նստում են նավակների վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ջեյք Հանրահանը:

Լրագրողի խոսքով՝ լուսանկարներն արվել են Բանդի Ամիր ազգային պարկում, որը հանդիսանում է երկրի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Բաց աղբյուրի տվյալների համաձայն՝ վեց փիրուզագույն լճերից բաղկացած շղթան գտնվում է Աֆղանստանի կենտրոնական Հինդուկուշ լեռներում՝ մոտ 3000 մետր բարձրության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները Քաբուլը գրավելուց հետո ցատկել են բատուտի վրա և կարուսել են նստել:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են շարժման մասնակիցները ցատկում բատուտի վրայով, շրջում կարուսելով, խաղալիք մեքենաներով և մարզվում մարզասրահում: Գործողությունը տեղի է ունենում, ըստ մամուլի հրապարակումների, Քաբուլի զվարճանքների այգում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից