Ուղիղ եթեր
-
Խոսք 4 տարի առաջ - 16:17 18-09-2021

Իրական թվեր թաքցնող թշնամին. մանրամասնում են մասնագետները

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը: Ադրբեջանը, կարճ ասած, պատերազմում էր հնարավոր ամեն ինչովՙ սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով: Պատերազմից գերթե մեկ տարի անց սակայն հստակ չէ, թե մարդկային ու զինտեխնիկայի ինչ կորուստներն է ունեցել Ադրբեջանը: Ներկայացվող թվերն ուղղակի հակասում են ռազմարվեստի կանոններին մի պարզ տրամաբանությամբ. ի տարբերություն պաշտպանվող կողմի՝ հարձակվող կողմի զոհերն ու կորուստները գերազանցելի են լինում մի քանի անգամ: Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է մասնագետների հետ։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ 2500-3000 զոհ են ունեցել, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է կասկածի տակ դնում: Հայաստանից այդքան տարածքներ օկուպացնելը, բացատրում է, շատ ավելի թանկ պետք է նստեր հակառակորդի վրա: «Պատերազմի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հրապարակում էր տարածել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 9-11 հազար զոհ են տվել, ժամերի ընթացքում սակայն այդ հրապարակումը հանվեց բոլոր տեղերից ու նախարարությունը շտապեց հերքում տարածելՙ պատճառաբանելով, թե տեխնիկական վրիպակ է եղել: Միջազգային վերլուծական տարբեր կենտրոններ զոհերի ավելի մեծ թվիՙ 20-25 հազարի մասին են խոսում: Բացի այդՙ վերլուծելով մեր տղաների պատմած դրվագները, թե ռազմի դաշտում ադրբեջանական բանակի մահացած քանի-քանի զինվորականների դի են տեսելՙ կարելի է եզրակացնելՙ հակառակորդն ուղղակի թաքցնում է զոհերի իրական քանակը: Ոչ թե 3, այլ 9-11 հազար զոհերի մասին վկայող եւս մեկ փաստ կա: Ադրբեջանցիները զոհվածներին հիմնականում խուլ, քիչ բնակեցված ու հետամնաց գյուղերում են հուղարկավորումՙ մամուլի ներկայացուցիչներին կամ առանձին անհատներին հնարավորինս զերծ պահելով դրանք լուսաբանելուց»,- մանրամասնում է ադրբեջանագետը:

Ըստ մեր զրուցակցի, հակառակորդի զոհերի իրական թվի մասին որեւէ տեսակի տեղեկատվություն նույնիսկ ոչ իշխանական, ընդդիմադիր լրատվամիջոցները չեն հաղորդում: Ավելինՙ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հատուկ մշակած ալգորիթմի միջոցով արագ հայտանաբերում ու չեզոքացնում են անգամ սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի այն հրապարակումները, որոնք կարող են հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

Մահացած զինծառայողների քիչ թիվ հայտարարելով, շարունակում է Դավթյանը, Ադրբեջանի իշխանությունները թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանն ուզում են ապացուցել, թե ընդամենը 3000 զոհ տալովՙ ինչպիսի մեծ նվաճումների են կարողացել հասնել :

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նկատում էՙ ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլեւ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ է ապացուցել, որ մարդկային կորուստների վերաբերյալ ճիշտ տեղեկատվությունը միշտ էլ թաքցրել է: Ալիեւի կողմից օրերս ստորագրված որոշումը սակայն, ասում է ռազմական փորձագետը, մատնում է նրանց: Պետությունը 1 տարվա ընթացքում պարտավարվորվում է զոհվածների ընտանիքների ու վիրավոր զինվորականների համար ընդհանուր թվով 11 հազար բնակարան հատկացնել: Եթե զոհերի իրական թիվն իսկապես 2500 լիներ, բացատրում է, ապա ոչ թե 11 հազար, այլ մի քանի անգամով պակաս պետք է լիներ բնակարանի կարիք ունեցողների թիվը:

Ադրբեջանագետի պնդումը նաեւ ռազմական փորձագետն է առաջ մղումՙ կռվի դաշտում մեր տղաների կողմից արված տեսանյութերը հակառակորդի կորուստների մասին լավագույն ցուցիչն ու կողմնորոշիչն է:

Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի կորուստներին, ապա Մանգասարյանը հիշում էՙ դեռեւս պատերազմի առաջին օրերին մեր բանակը կարողացել էր ոչնչացնել ադրբեջանական զրահատեխնկայիՙ տանկեր, զրահապատ մեքենաներ, «ՏՈՍ», «Սմերչ» համակարգեր, մոտ քառասուն տոկոսը:

«Պատերզամից հետո ադրբեջանցինական բանակն, այսպես ասած, վերականգնողական փուլ է անցնում: Դա է վկայում Իսրայելի հետ կնքված նոր պայմանագիրը, ինչի շրջանակներում Ադրբեջանը շուրջ մեկ միլիարդ դոլարի հարձակողական բնույթի սպառազինություն ձեռք կբերի: Զինտեխնիկայից զատՙ հակառակորդը «կազդուրվում» է նաեւ մարտունակությամբ, մեկ անգամ չէ, որ թե՛ առանձին, թե՛ իր ավագ եղբորՙ Թուրքիայի հետ զորավարժություններ է իրականացրել: Օրերս էլ տեղեկություն տարածվեց, որ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները Լաչինում զորավարժություն են անկացնում»,- ներկայացնում է «Հենակետ» վերլուծականի փորձագետը:

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար