Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:16 17-09-2021

Այսուհետ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ այն այսուհետ կգործի Աբովյան 9-ը հասցեում:

Շտաբի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ

Այսուհետ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:

-Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):

-Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար:

-Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար:

Սիրով՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ»:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ