Արտաքին 5 տարի առաջ - 21:59 13-09-2021

Աֆղանստանի փոխնախագահ Սալեհի տանը հայտնաբերվել են ոսկու ձուլակտորներ և միլիոնավոր դոլարներ

«Թալիբան» շարժումը խուզարկել է Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տունը Փանջշիրում և այնտեղ գտել մոտ 6,5 մլն դոլար և առնվազն 15 ոսկու ձուլակտոր։ Այս մասին հայտնում է Khaama Press-ը:

Զինյալները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրել են Սալեհի մոտ գտնված հարստությունը: Կադրերում երեւում է, թե ինչպես են նրանք հաշվում փողերն ու ոսկու ձուլակտորները, իսկ հետո դրանք դնում մեծ պայուսակների մեջ:

Գործակալության տվյալներով՝ Սալեհը և դիմադրության ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Ամրուլլահ Սալեհը նախագահ Աշրաֆ Հանիի փախուստից հետո իրեն հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնակատար և Փանջշիրում ղեկավարել է թալիբների հակառակորդ ուժերը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց