Ֆրանսիայում ԱՆ նախկին ղեկավարը համաճարակի պատճառով հայտնվել է դատարանում
copy image url

Ֆրանսիայում ԱՆ նախկին ղեկավարը համաճարակի պատճառով հայտնվել է դատարանում

Արտաքին 3 տարի առաջ - 09:32 11-09-2021

Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Ագնես Բուզինը դատվում է, դատարանը պետք է գնահատի կորոնավիրուսային համաճարակի սկզբում նրա գործողությունները: Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը:

Նիստի ժամանակ դատախազը նշել է, որ Բուզինը դատվում է «այլ մարդկանց կյանքի համար սպառնալիք ստեղծելու» մեղադրանքով: Նախկին նախարարն իր հերթին ասել է, որ վարույթը «ինձ համար բացատրելու և ճշմարտությունը հաստատելու մեծ հնարավորություն է»:

«Ես թույլ չեմ տա վարկաբեկել կառավարության կամ իմ՝ որպես նախարարի գործողությունները, երբ մենք այդքան բան ենք արել մեր երկիրը համընդհանուր առողջապահական ճգնաժամին նախապատրաստելու համար, որը դեռ շարունակվում է»,- ասել է նա:

2020 թ. հունվարին՝ համաճարակի սկզբում, Բուզինը հրապարակայնորեն հերքել է Ֆրանսիայում SARS-CoV-2-ի հավանականությունը, իսկ դրանից հետո խոսել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման նվազագույն ռիսկի մասին:

Ամենից շատ դիտված