Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:23 10-09-2021

Երկու ամիս ժամկետով վարժական հավաքներին կներգրավվեն նաև սպայական կազմի բժիշկ-մասնագետները

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամիս ժամկետով:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1409-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 3-րդ կետում «869» թիվը փոխարինել «893» թվով, իսկ «186» թիվը փոխարինել «210» թվով.

2) 4-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) բժշկական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- ասված է որոշման նախագծում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց