Ավելին 4 տարի առաջ - 20:44 10-09-2021

Ռեփեր Ice Cube-ը խոստովանել է, որ մի անգամ 20 դոլարի պատճառով գրեթե սպանել էր մի տղամարդու

Ամերիկացի ռեփեր, ռեժիսոր և երգահան, լեգենդար հիփ-հոփ N.W.A. խմբի նախկին անդամ Ice Cube-ը (Օ՛Շի Ջեքսոն) խոստովանել է, որ գրեթե սպանել էր հարևանին՝ 20 դոլարով մորը խաբելու համար:

Ice Cube-ը պատմել է, որ այս բանն արել է մի մարդ, որին ինքը ճանաչել է և անգամ նրա հետ նույն դպրոցն է գնացել։ Ռեփերը հայտարարել է, որ երիտասարդը թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ։

«Դու վիրավորեցիր ինձ և իմ ընտանիքին, քանի որ գիտեիր, որ երբեք չես վերադարձնի այդ 20 դոլարը: Եվ այսպես՝ ես և ընկերներս գնում ենք նրան սպանելու, բայց նա տանը չէր: Փառք Տիրոջը», - լրագրող Գրեհեմ Բենսինգերի շոուի ժամանակ ասել է երաժիշտը:

Ice Cube-ը հայտարարել է, որ ուրախ է, որ այն ժամանակ նրան չի հաջողվել իրականացնել իր ծրագրերը, այլապես «այստեղ նստած չէր լինի», և 20 դոլարի պատճառով ոչ ոք «չպիտի մահանար»:

«Մենք երիտասարդ էինք, զենք ունեինք, և դա պետք է տեղի ունենար... Դա հիմարություն կլիներ», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից