Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:24 10-09-2021

Բրիտանացին ստացել է 7000 դոլարի փոխհատուցում չափազանց փոքր չափաբաժնով հավի նագետի համար

Շոտլանդացին ստացել է £5 հազարի փոխհատուցում այն բանի համար, որ անձնակազմի ճաշարանում իրեն մատուցել են ընդամենը երեք հավի նագետ: Այս մասին գրում է Metro-ն:

Սթիվեն Սմիթը պնդել է, որ «ցնցված» և «հիասթափված» էր, երբ իրեն նման չափաբաժին տրամադրեցին £1,99-ի դիմաց: Նա իր դժգոհությունն է հայտնել ճաշարանի աշխատակցին, որն էլ իր հերթին առաջարկել է գնալ McDonald's, ինչն ավելի է զայրացրել տղամարդուն: Աշխատակիցը բողոքել է, և Սմիթին կարգապահական ժողովի են կանչել իր «սխալ» պահվածքի համար և մեղադրել աշխատակցի վրա «հարձակվելու» համար:

«Ես մեղավոր չեմ, որ նա չտեսավ և չհասկացավ իմ դժգոհությունը: Նա պետք է ընդուներ դա կամ բողոք ներկայացներ: Սակայն դրա փոխարեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ինձ կեղծ մեղադրանք են ներկայացնում, քանի որ ես ինչ-որ կերպ վիրավորել եմ այս կնոջը: Դա միտումնավոր չէր, քանի որ ես դժգոհություն էի հայտնել իմ կողմից»,- ասել է Սմիթը կարգապահական լսումների ժամանակ:

Նա նաև բացատրել է, որ ընդունել է դեղորայք և գրեթե 12 ժամ աշխատել արտաժամյա:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի