Արտաքին 5 տարի առաջ - 20:24 08-09-2021

Էրդողանն իր փեսա Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում նախագահի պաշտոնի համար

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից ունեցած սպասելիքները չեն արդարացել ու բերել են հիասթափության։

Թուրք վերլուծաբան Ահմեթ Նեսինը իր «Արդյո՞ք ԱԶԿ-ի ղեկին գալու է Սելջուկ Բայրաքթարը» հոդվածում գրում է. «Նկատե՞լ եք Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո վերջին ամիսներին բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։ Նրա մասին տարածվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում», «Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս են ի հայտ գալիս»։

Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել էր «Ղարաբաղյան նշան» մեդալով՝ «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու և արցախյան 2-րդ պատերազմում որոշիչ դեր ունենալու համար։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը