Ներքին 4 տարի առաջ - 19:33 08-09-2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Վրաստանի պատվո նվագախումբը կատարեց Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները։

Այս արարողակարգից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ։