Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում։
Սա Փաշինյանի հերթական իռացիոնալիստական նշանակումն է, քանի որ Սարուխանյանը ոչ միայն ԱԻՆ-ի հետ կապ չունի, այլև ընդհանրապես բանակում էլ չի ծառայել, վերջինս ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկա բաժինը, ապա մագիստրատուրան սովորել կենդանաբանության բաժնում, ինչից հետո Գյումրու բժշկական քոլեջում աշխատել է կենսաբանության դասախոս, իսկ այնուհետև Բյուրականի դպրոցում կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ։
Հայաստանում իշխանափոխությունից հետո նշանակվել Շիրակի մարզպետ,իսկ 2019-ին դարձել պատգամավոր։