Ներքին 4 տարի առաջ - 10:39 08-09-2021

ՀՀ քաղաքացիները 4 օր կհանգստանան. սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային

2021 թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 25-ին՝ շաբաթ օրը: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան:

Որոշումը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ նշեց, որ այս տարի ՀՀ 30-ամյակն է, հայտնի հանգամանքների բերումով տրամադրությունը չի կարելի տոնական համարել, բայց որոշում է ընդունվել, որ ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ նշվի:

«Սեպտեմբերի 21-ին ՀՀ հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարությունը, որը, առաջին հերթին, նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: