Ավելին 4 տարի առաջ - 09:08 08-09-2021

Ճապոնական կատուն Youtube-ում հավաքել է ավելի քան 600 միլիոն դիտում և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

Մոտիմարու անունով ճապոնական կատուն, որին նվիրված է Motimaru's Diary Youtube-ի ալիքը, որն ունի 1.4 միլիոն բաժանորդ, դարձել է տեսահոսթինգի իր տեսակի մեջ ամենադիտված ներկայացուցիչը և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում: Նրա ալիքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է վկայականի մոտ նստած Մոտիմարուն:

Ռեկորդների գրքի կազմողներն ասել են, որ կատվի ձեռքբերման վկայականն ուղարկել են 2021 թ. օգոստոսի 12-ին: Այն ժամանակ Մոտիմարուի տեսահոլովակն ունեցել է 619.586.260 դիտում, իսկ դրանից հետո՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակում, այն դիտվել է ավելի քան 65 միլիոն անգամ:

Մոտիմարուի և նրա տիրոջ կյանքի մասին պատմող ալիքը ստեղծվել է 2019 թ. նոյեմբերի 30-ին:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում