Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 09:40 07-09-2021

YouTube-ի օգտատերը Google-ի քարտեզում օգնության հսկայական խնդրանք է գտել

YouTube-ի MrMBB333 օգտատերը Google-ի քարտեզի վրա օգնության հսկայական խնդրանք է գտել՝ արված Հորդանանի հարավում գտնվող անապատի ավազի մեջ:

Բլոգերը պնդում է, որ Google-ի քարտեզն ուսումնասիրելիս գտել է ավազի մեջ արված հսկայական մակագրություն՝ SOS Stranded, իսկ մի փոքր ներքևում՝ No բառը:

MrMBB333-ն իր տեսանյութում նշել է, որ իր հաշվարկների համաձայն՝ գրությունն ունի մոտ 46 մ երկարություն և 8 մ լայնություն: Ըստ բլոգերի՝ այս մակագրությունը հնարավոր է տեսնել միայն ինքնաթիռի թռիչքի բարձրությունից:

Նա Google-ի քարտեզի վրա գտել է գտածոյի կոորդինատները՝ 29.772778, 36.231667:

Տեսանյութի մեկնաբանություններում տարբեր ենթադրություններ են արվել գրության վերաբերյալ. ըստ տարբերակներից մեկի՝ այն թողել են զինվորները, որոնք կարող էին մոլորվել զորավարժությունների ժամանակ:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ