Արտաքին 5 տարի առաջ - 21:33 03-09-2021

Թալիբները բնակիչներին ստիպում են քայլել ականապատ դաշտերով. Աֆղանստանի փոխնախագահ

Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որը նախկինում իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար, կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել «Թալիբանի» հանցագործություններին Փանջշիր նահանգում: Նա հայտարարությունը տեղադրել է Twitter-ի իր էջում: Նրա խոսքով՝ թալիբները զինվորական տարիքի տղամարդկանց օգտագործում են որպես ականազերծման միջոց՝ ստիպելով նրանց քայլել ականապատ դաշտերով:

Բացի դրանից՝ Սալեհը հայտնել է, որ գրոհայիններն անջատել են տարածաշրջանում էլեկտրաէներգիան և հեռախոսագծերը: Նրանք նաև փակել են նահանգի բնակիչների բժշկական և հումանիտար օգնության հասանելիությունը:

Թալիբները փակել են հումանիտար մուտքը հովիտ, և միջազգային իրավունքի համաձայն՝ նրանց գործողությունները համարվում են ռազմական հանցագործություններ: «Նրանք այնտեղ թույլ չեն տալիս բժիշկներ, դեղորայք և սնունդ, մինչդեռ հազարավոր ընտանիքներ այստեղ ապաստանել են նրանց ճնշումից»,- ասել է նախկին փոխնախագահը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց