Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:22 02-09-2021

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը կտևի սեպտեմբերի 2-ից 12-ը

Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել ԸԸՀ:

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը՝ 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:

«Այսօր առաջադրումների առաջին օրն էր, բայց այս պահին դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել: Եղել են մարդիկ, ովքեր ԸԸՀ դիմել են հայտի ձևաթղթի հետ կապված: Հայտը ԸԸՀ պետք է ներկայացնի կուսակցության ղեկավարը կամ լիազոր անձը՝ ներկայացնելով ավագանու ցուցակը՝ 15 հոգուց ոչ պակաս»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, որպես ավագանու անդամի թեկնածու պարտադիր է վերջին 6 ամիսը պետք է բնակություն հաստատած լինի Գյումրում: Որպես թեկնածու չի կարող հանդես գալ ուժային կառույցի ներկայացուցիչը:

Թիվ 31 ՏԸՀ նախագահն չբացառեց՝ առաջադրումների համար ակտիվությունը «հայկական տարբերակով» վերջին օրն է սպասվում: «Չեմ բացառում կլինեն վերջին վայրկյանին, վերջին օրը ներկայացողներ, բայց խորհուրդ եմ տալիս շուտ դիմել, որպեսզի, եթե կան թեկնածուների թերի փաստաթղթեր, ամեն ինչ ժամանակին ու նորմալ կարգի բերվի»,-նշեց Տիգրան Ղազարյանը:

Նախընտրական քարոզչության համար հատկացված ժամանակը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, բավականին երկար է։ Քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են