Արտաքին 5 տարի առաջ - 12:38 02-09-2021

ԱՄՆ պետդեպարտամենտը դաշնակիցներին կոչ է արել խուսափել Ռուսաստանի հետ ռազմական գործարքներից

ԱՄՆ-ն կոչ է անում իր դաշնակիցներին խուսափել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական խոշոր գործարքներից: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության նոր պայմանագիրը:

«Մենք շարունակում ենք մեր բոլոր գործընկերներին և դաշնակիցներին հորդորել խուսափել Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ նոր մեծ գործարքներից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի միջոցով: Այս օրենքը թույլ է տալիս ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել այլ երկրների կողմից ռուսական զենքի գնումների համար, ինչպես, օրինակ, Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու դեպքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում