Արտաքին 3 տարի առաջ - 18:00 06-07-2023

Ուկրաինական հակահարձակումը կարող էր ավելի շուտ սկսվել, Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը կարող էր ավելի շուտ սկսվել, եթե երկրին ժամանակակից սպառազինություն մատակարարվեր։ Այս մասին Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկին միևնույն ժամանակ երկրի արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները՝ այդ առաքելությունը կատարելու համար։

«Ես ուզում էի, որ մեր հակահարձակումն ավելի շուտ լիներ, որովհետև բոլորը հասկանում էին, որ եթե հակահարձակումն ավելի ուշ սկսվի, ապա մեր տարածքի մեծ մասը կականապատվի։ Մենք մեր հակառակորդին ավելի շատ ականներ դնելու և իր պաշտպանական սահմանագծերը պատրաստելու ժամանակ և հնարավորություն ենք տալիս»,- կարծում է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դժվարությունները մարտադաշտում հանգեցրել են այն բանին, որ ուկրաինական ուժերը դանդաղեցրել են հակահարձակումը։

Նա միևնույն ժամանակ խնդրել է ԱՄՆ-ին և երկրի մյուս դաշնակիցներին, որպեսզի ավելի ժամանակակից սպառազինություն մատակարարեն, ինչպես F-16 կործանիչներն են և մեծ հեռահարության հրթիռները։ Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրի դաշնակիցներին՝ Ուկրաինային ցուցաբերված աջակցության համար։

«Բանն անգամ երկնքում ուկրաինական գերազանցությունը չէ ռուսների նկատմամբ։ Խոսքը միայն այն մասին է, որ հավասար լինենք։ F-16-երն օգնում են առաջ գնալ ոչ միայն նրանց, ովքեր մարտադաշտում են։ Դա պարզապես շատ դժվար է, եթե օդն ապահով չէ»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին