Արտաքին 5 տարի առաջ - 17:57 30-08-2021

«Թալիբան»-ի գրոհայինները հայտնվել են հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ զենքով հաղորդավարի թիկունքում

«Թալիբան» շարժման գրոհայինները հայտնվել են տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում զենքը ձեռքերին. նրանք կանգնել են հաղորդման հաղորդավարի թիկունքում, իր Twitter-ում հայտնել է «Բի-բի-սի» ալիքի լրագրողը:

Նա գրառմանը կցել է աֆղանական Peace Studio հեռուստաընկերության Pardaz քաղաքական ծրագրից մի հատված, որում հաղորդավարը, դիմելով իր լսարանին, կարդում է թալիբների հայտարարությունը: Այս պահին նրա թիկունքում կանգնած են զինված թալիբները:

«Աֆղանական հեռուստատեսությունը սյուրռեալիզմ է: Ահա թե ինչպիսին է այժմ քաղաքական բանավեճը աֆղանական հեռուստատեսությամբ, երբ հաղորդավարին հետևում են թալիբ հետևակայինները: Հաղորդավարը խոսում է Հանիի անկման մասին և պնդում, որ իսլամական էմիրությունը փորձում է մարդկանց համոզել, որ նրանք վախենալու ոչինչ չունեն»,- գրել է Հակիմը:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից