Ավելին 5 տարի առաջ - 15:08 27-08-2021

Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատան ոսկրակտորները

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Տուշպա շրջանին կից Քալեջիք թաղամասում գտնվող հայկական պատմական գերեզմանատունը վերջերս շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել էր այն անձի կողմից, որը հանդես էր եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր: Շիրմաքարերը շարժվել էին, իսկ ոսկրակտորները հայտնվել հողի մակերևույթին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Գայանե Գևորգյանը, ով ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից է, ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանից տեղափոխվել է Վան և բնակություն հաստատել այնտեղ:

Գևորգյանն այցելել է հայկական գերեզմանատուն և վերաթաղել ցաքուցրիվ եղած ոսկրակտորները: Նա քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արտասվելով, ասել է. «Չնայած որ 6 տարի այստեղ բնակվում եմ, այսպիսի դեպքի առաջին անգամ եմ ականատես լինում: Ինձ միշտ ասում են՝ «Հա՞յ ես: Երանի՝ չգնային, այստեղ դրախտ կլիներ (խոսքը հայերի մասին է- խմբ.)»: Դե այստեղ նայեք ու որոշեք՝ դրա՞խտ է, թե՞ դժողք: Գոնե հարգանքով վերաբերվեք մահացածներին»:

Գևորգյանը հայտնել է, որ բազմաթիվ հայեր փնտրում են իրենց պապերի գերեզմանները և հավելել.

«Նիդերլանդներից երեկ ինձ մի կին զանգահարեց և ասաց այն գյուղի անունը, որտեղ իր պապն է ապրել: Ուսումնասիրեցի. Պարզվեց՝ Արճեշում էր: Այդ կնոջ հայրը իր աղջկանից խնդրել էր, որ գտնի պապու գերեզմանը: Նրանք, ովքեր կգան այստեղ, մի օր կասեն՝ «այստեղ էին մեր պապերի շիրիմները»: Սակայն կգան ու այս տեսարանի ականատեսը կլինեն»:

Նրա փոխանցմամբ՝ հայկական գերեզմանների վրա թուրքական իշխանությունների որոշմամբ տներ պետք է կառուցվեն:

«Սրտիցս արյուն է կաթում: Նույնը անում են Ադրբեջանում հայկական գերեզմաների հետ»,- նկատել է Գևորգյանը:

Նա խնդրել է Վանի բնակչությանը, որպեսզի հետայսու չավերեն հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Գևորգյան նաև հռետորական հարց է բարձրացրել. «Եթե լինեին իրենց գերեզմանները, ապա ինչպե՞ս կարձագանքեին»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին