Ներքին 5 տարի առաջ - 11:40 27-08-2021

Կառավարության որոշմամբ Արցախին 13.4 մլրդ դրամ տրամադրվեց

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը 13.4 մլրդ դրամ է տրամադրվում։ Ըստ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այդ գումարից 1.2 մլրդը բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին կհատկացվի։

«12.2 մլրդ դրամը կհատկացվի որպես միջպետական վարկ Արցախին։ Սա արդեն իսկ երրորդ նման որոշումն է»,–ասաց նախարարը։

12.2 մլրդ դրամը միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2020-ի նոյեմբերից հետո Արցախին ՀՀ կառավարության հատկացումները մոտենում են 100 միլիարդի։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ