Ներքին 5 տարի առաջ - 12:44 25-08-2021

ՔՊ-ում «աշխույժ տղերքի» խմբակ է գործում

Երեկ գրել էինք, որ ԱԺ-ում ծեծկռտուքները շարունակական բնույթ են կրելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով խմբակցությունում ձևավորվել է «աշխույժ տղերքի» խմբակ։ Մենք գրել էինք, որ սա հատուկ մշակված մարտավարություն է, և ամեն անգամ, երբ ընդդիմադիր որևէ պատգամավոր փորձի Փաշինյանի հասցեին սուր ձևակերպումներով հանդես գալ, դիմել անունով, այլ ոչ ազգանունով, կամ նրան անվանել դավաճան և կապիտուլյանտ, իշխանական խմբակցությունը դրան պետք է արձագանքի գոռգոռոցներով, լարվածություն հրահրի։

Մեր աղբյուրի խոսքով, նպատակն այն է, որ ընդդիմությունն այսպիսի դրվագներից խուսափելու համար փոխի իր խոսելաոճը, քանի որ Փաշինյանը դա շատ ծանր է տանում, մյուս կողմից էլ հանրությանը կփորձեն ցույց տալ, որ ընդդիմությունն ապակառուցողական դիրքերից է հանդես գալիս, ամեն անգամ վեճեր է հրահրում` օրենսդրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն։

Այսօր ԱԺ-ում կրկին ծեծկռտուք էր, և կրկին նույն դեմքերն էին լարվածություն հրահրողները։ Իշխանական խմբակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրն այսօր հստակ անուններ տվեց, որոնց վրա և դրված է նմանօրինակ իրավիճակներում լարվածություն հրահրելու պարտավորությունը։ Այդ պատգամավորներն են Արման Եղոյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը և Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը»։ « Աշխույժ տղերքի» խմբակի ղեկավարումն իրականացնում է Հակոբ Սիմիդյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ