Ներքին 2 տարի առաջ - 22:10 26-09-2024

2 քույր էին, շատ աշխույժ երեխա էր․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ինքնասպան եղած 16-ամյա աղջկան կախված են գտել իրենց առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից։

Oragir.News-ը կապվեց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ, թե ինչն է աղջկան այդ քայլին դրդել։ Նախնական վարկածներ կան, սակայն դրանք միայն վարկածներ են։

«Տան միակ երեխան չէր, մի քույրիկ էլ ունի։ Ապրում էր մայրիկի, տատիկի, պապիկի և քրոջ հետ։ Շատ ցավալի դեպք է»,- ասաց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավարը։

Oragir.News-ը զրուցեց նաև մի քանի համագյուղացիների հետ, որոնք մեզ ասացին, որ շատ դրական, աշխույժ երեխա էր, բոլորին ժպտում, մոտենում, զրուցում էր։ Երբևիցե նման բան չէին կարող պատկերացնել։

Երեխայի հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին է իր հարազատ Վարդենիկ գյուղում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը