Ներքին 5 տարի առաջ - 14:40 24-08-2021

Արցախի հետպատերազմյան վերականգնման նպատակով Հայաստանը 82 մլրդ դրամի աջակցություն է տրամադրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Արցախի հետպատերազմական վերականգնման, տնտեսական կյանքի աշխուժացման, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման նպատակով Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն։

«Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համատեղ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում, մասնավորապես, նշել էր Արցախին աջակցելու կարևորության մասին:

«Պետք է ընդգծեմ, որ նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել են շուրջ 20 միջոցառումներ: Այս պահի դրությամբ կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82 միլիարդ 863 դրամ, որից փաստացի գումարը հասել է շահառուներին 77 միլիարդից ավելին»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին