Արտաքին 5 տարի առաջ - 19:19 18-08-2021

Աֆղանստանում փարաջան տասն անգամ թանկացել է թալիբների իշխանության գալուց հետո

Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո փարաջան (մահմեդական երկրներում կանանց հագուստ, որը երկար թևերով խալաթ է՝ դեմքը ծածկող ցանցով) թանկացել է միջինը 10 անգամ: Այս մասին հայտնում է ISNA- ն:

Գործակալության տվյալներով՝ գների բարձրացումը պայմանավորված է նրանով, որ, ըստ տեղի բնակիչների, թալիբները կստիպեն նրանց անմիջապես հագնել հագուստի այս պարագան: Աֆղան կանանցից մեկը պատմել է, որ ստիպված է եղել մի քանի ժամ հերթ կանգնել բանկոմատի դիմաց, որպեսզի փող հանի փարաջա գնելու համար:

«Փարաջան հազվադեպ բան է: Ես մեկ կամ երկու փարաջա ունեմ ընտանիքում երեք կանանց համար: Հավանաբար, դրա փոխարեն մենք սավանից հիջաբ կկարենք», - ասել է նա:

Աֆղան կանայք անհանգստացած են, որ չեն կարողանա ապրել իրենց սովորական կյանքով, ինչպես նաևկրթություն ու աշխատանք ստանալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ