Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային թռիչքները, թույլատրվում են միայն ռազմական թռիչքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ «Թալիբանի» զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքի վրա և գրավել Քաբուլը: Թալիբները նաև ասել են, որ անցումային կառավարություն չի լինելու, և իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը: