Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:06 14-08-2021

Ալիևն ասել է, որ Երևանը, իբր, դեռ չի արձագանքել զինադադար կնքելու առաջարկին

Ադրբեջանը, իբր, Հայաստանից դեռ դրական պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման գործընթացը, այսինքն՝ սահմանների հաստատումը: Բայց մենք Հայաստանից դեռևս դրական պատասխան չենք ստացել: Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա հավելել է, որ հույս ունի՝ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Ռուսաստանը՝ որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, առանձնահատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում: Դա բնական է: Հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել այս տարածաշրջանի անվտանգության համար և միջոցներ կձեռնարկի երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին»,- ասել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան