Արտաքին 4 տարի առաջ - 22:23 19-04-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Զատիկին զինադադար հաստատել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի արևելքում և կոչ է արել քառօրյա զինադադար հաստատել ուղղափառ Զատիկին նախորդող Ավագ շաբաթվա հիշատակին:

«Նոր կյանք տոնելու փոխարեն այս Զատիկը համընկնում է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հարձակման հետ»,- ասել է Գուտերեշը։

«Ուժերի և կրակային հզորության ինտենսիվ կենտրոնացումն այս ճակատամարտն անխուսափելիորեն դարձնում են ավելի դաժան, արյունալի և կործանարար»,- հավելել է նա։

Նա «մարդասիրական դադարի» կոչ է արել գալիք Ավագ հինգշաբթիից մինչև Զատիկը՝ ապրիլի 24-ը, որպեսզի հնարավոր լինի մի շարք մարդասիրական միջանցքներ բացել:

Գուտերեշի խոսքով, ՄԱԿ-ը պատրաստ է հինգշաբթիից կիրակի հումանիտար օգնության շարասյուներ ուղարկել մարդկանց առավել տուժած շրջաններում, ինչպիսիք են Մարիուպոլը, Խերսոնը, Դոնեցկը և Լուգանսկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում