Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը և հայտնի ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) Կրետե կղզու ռեստորանում կոտրել են գրեթե ամբողջ սպասքը: Ինչպես պարզվել է, աստղերն արձակուրդը միասին անցկացնում են Nana Princess հյուրանոցում: Այնտեղ նրանք ընկերների հետ իջել են ռեստորան, որտեղ էլ «կոտորած» են կազմակերպել:
Համապատասխան տեսանյութը հայտնվել է Ջիգանի կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի Instagram-ի «պատմություններ» բաժնում: Կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը Մեֆիստոֆելի ժպիտով սեղանից վերցնում ափսեներն ու դրանք գցում հատակին: Նրա հետևից կանգնում է Ջիգանը ու նույնն անում հավաքվածների աչքի առջև: Կադրերում կարելի է տեսնել հատակը, որը գործնականում ամբողջությամբ ծածկված էր բեկորներով:
Ի դեպ, դատելով Սամոյլովայի մեկնաբանությունից՝ խոսքը կամ ինչ-որ սովորույթի, կամ ինչ-որ խաղի մասին էր:
«Այդպես է պետք, դա մենք չենք հորինել»,- նշել է նա: