Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:16 12-08-2021

Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է

Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են սարսափելի անտառային հրդեհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհեղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Սինոփում ափերից դուրս է եկել Այանջըք շրջանում գտնվող համանուն գետակը։ Ջուրը քշել-տարել է մեքենաները, փլուզել շենքերը, իսկ տներում արգելափակված բնակիչներին դուրս են բերել փրկարար ուղղաթիռների միջոցով։
Բարթին նահանգի Ուլուս շրջանի 12 գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, բազմաթիվ էլեկտրասյուներ պարզապես շրջվել են։ Նահանգում 13 մարդ է դուրս բերվել հեղեղաջրերից ու հիվանդանոց տեղափոխվել։
Կաստամոնուի 8 շրջաններում ևս հեղեղներ են առաջացել, մի շարք բնակիչներ ջրերից փրկվելու համար բարձրացել են տների տանիքները կամ ապաստանել նկուղներում։ Բազմաթիվ տներ ու աշխատավայրեր հեղեղվել են ջրերով ու ավերվել։

Կաստամոնուի Ինեբոյ շրջանի Օզլուջե գյուղի միջով անցնող Զարբանա գետակն էլ վարարել, ողողել է ողջ գյուղը։ Բնակիչների մի մասը լքել են տները, մի մասն էլ արգելափակվել են շենքերի ներսում։

Ջրի հոսանքը մեքենաներն ու մնացած ամեն ինչ քշել-տարել է Սև ծով։ Տարածքում էլեկտրականություն ու հեռախոսակապ չկա։ Նույն վիճակն է նաև մյուս բոլոր գյուղերում, որոնք գտնվում են Զարբանա գետակի ափերին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան