Բելառուսը, ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, որոշել է հետ կանչել Ամերիկայի դեսպանի նշանակման վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հաղորդել է Բելառուսի ԱԳՆ-ն:
Ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ն կորցրել է վստահությունը Բելառուսի կողմից, ուստի Մինսկը երկրում ամերիկացի դիվանագետների ներկայության հիմք չի տեսնում:
«Այդ պատճառով ամերիկյան կողմին առաջարկվել է մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում իր դեսպանատան անձնակազմի թիվը մինչև 5 հոգու... Մեր կողմից ԱՄՆ կառավարության գծով բոլոր նոր նախագծերի, դրամաշնորհների և ծրագրերի պայմանավորվածությունը կասեցվում է մինչև այդպիսի վստահության վերադարձի պահը»,- ասվում է հաղորդագրության մեջ: