Հանդերձարանում գտնվող ընկերներս կօգնեն ինձ արագ հարմարվել նոր թիմին․ Մեսսի
copy image url

Հանդերձարանում գտնվող ընկերներս կօգնեն ինձ արագ հարմարվել նոր թիմին․ Մեսսի

Սպորտ 3 տարի առաջ - 20:56 11-08-2021

ՊՍԺ-ին միանալուց հետո հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր տպավորությունների մասին։

«Ես խոսել եմ Լեոնարդոյի հետ: Ես նրան ասացի, որ ես հույս ունեմ, որ իմ ընտանիքը կկարողանա հարմարվել նոր երկրին և լեզվին:

Ես շատ եմ ուզում խաղալ, ֆուտբոլն ամենուր նույնն է: Հանդերձարանում գտնվող ընկերներս կօգնեն ինձ արագ հարմարվել նոր թիմին: Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մարզվել՝ նոր արկածախնդրություն սկսելու համար:

Այստեղ ամեն ինչ նոր կլինի իմ և իմ ընտանիքի համար, բայց մեզ սպասվում է հիանալի փորձ: Մենք եկել ենք անհավանական քաղաք և ցանկանում ենք վայելել Փարիզը», – մեջբերում է Մեսսիին RMC Sport-ը:

Ամենից շատ դիտված