Ներքին 5 տարի առաջ - 23:35 07-08-2021

Կառավարությունը հաստատել է էկոնոմիկայի նախարարությանը 17 միլիարդ 401 միլիոն դրամ հատկացնելու որոշումը

Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ (17,401,167.4 հազ. դրամ) հատկացնել նախարարությանը, որպեսզի մարվեն «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնյալ վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները:

Ֆինանսների նախարարությունից առարկել են՝ նշելով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի և ինն ամսվա սահմանափակությունը (10.05.2021թ. դրությամբ մնացորդը առաջին կիսամյակի և ինն ամսվա կտրվածքով համապատասխանաբար կազմում է 50,853.1 հազ. դրամ և 7,190,852.0 հազ. դրամ)՝ առաջարկում են անհրաժեշտ լրացուցիչ բյուջետավորումն իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումներից միջծրագրային կամ միջեռամսյակային վերաբաշխումների միջոցով:

Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել ֆինանսների նախարարության առարկությունը, գործադիրն էլ փաստորեն անտեսելով առարկությունը, հաստատել է էկոնոմիկայի նախարարությանը 17 միլիարդ 401 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշումը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի