Սպորտ 5 տարի առաջ - 23:42 06-08-2021

Մեսսին ընտրել է ՊՍԺ-ն, բայց հրաժարվել է 10 համարը վերցնել Նեյմարից

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շատ մոտ է ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելուն։

Téléfoot-ի լրագրող Ժյուլյեն Մեյնարդի տեղեկություններով, եթե Մեսսին տեղափոխվի Փարիզ, ապա կկրի «19» համարի խաղաշապիկը։

Այդ համարի ներքո նա հանդես եկել է Բարսելոնայում՝ կարիերայի վաղ տարիներին և Արգենտինայի հավաքականում։ Մեսսին Նեյմարից չի վերցնի «10» համարը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարն իր նախկին ակումբակցին առաջարկել է վերցնել իր «10» համարի խաղաշապիկը։

Լրագրող Մոհամեդ Բուհաֆսին էլ իր թվիթերյան էջում գրել է, որ Մեսսին արդեն կատարել է իր ընտրությունն ու կխաղա ՊՍԺ-ում: Նախատեսվում է, որ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր, գործարքը կկայանա առաջիկայում, իսկ մի քանի ժամից Մեսսիի հայրը, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է, կհանդիպի ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ Փարիզում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա