Ներքին 5 տարի առաջ - 13:48 04-08-2021

Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ. ՍԱՏՄ

Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց կաթնամթերքի շուկայում վերջին շրջանում կատարված ստուգումների արդյունքները։

Նա նշեց, որ ՍԱՏՄ–ի ստուգումների տարեկան ծրագրում 969 տնտեսվարող սյուբեկտներ կան ներառված։ Իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։ Վերջին խախտումները կաթնամթերքի շուկայում պլանային ստուգումների շրջանակում արձանագրված իրավախախտումներ են։

«Խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Կան խախտումներ, որոնցով պայմանավորված` ստիպված ենք լինում արտադրական գործընթացի կասեցումներ իրականացնել. դա սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններով պայմանավորված կասեցումներն են, որոնք լինում են նաև վտանգավոր սննդամթերիքի թողարկում արձանագրելու դեպքում»,–ասաց նա։

Դանիելյանի խոսքով`կաթնամթերքի շուկայում վտանգավոր սննդամթերքի արտադրանքի թողարկում չեն արձանագրել, բայց սանիտարահիգենիկ անհամապատասխանություններով պայմանավորված` մի շարք տնտեսվարողների մոտ կիրառվել են սահմանափակումներ։

Սանիտարահիգիենիկ անհամապատասխանություն են համարվում, օրինակ, արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակը, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացումը, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորումը, սանհանգույցների բացակայություն կամ ոչ պատշաճ վիճակ և այլն։

«Այս ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթաց կասեցնենք, որոնց զուգահեռ կիրառվում են օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ»,–ասաց նա։

Ստուգումների արդյունքում կաթնամթերքի հետ կապված կատարվել է 2 կասեցում, որոնցից մեկն արդեն իսկ թերությունները վերացրել է և կասեցումը հանվել։

Մյուսի գործունեությունը դեռ կասեցված է, քանի որ տնտեսվարողի կողմից չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տվել է տեսչական մարմինը։

«Ժամանակահատված է տրված տնտեսվարողին, աշխատանքներն ավարտելուց հետո կդիմի տեսչական մարմնին, կիրականացնենք վերստուգում, որի ընթացքում որոշում կկայացվի արտադրական գործընթացը թույլատրել շարունակել կամ կասեցումը շարունակել»,–ասաց նա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը առաջիկայում 40–ից ավել կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ վերահսկողություն կիրականացվի, դրանք ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր արտադրողներ են։

Դրանց մեջ ներառված կլինեն նաև պաղպաղակ, պանիր արտադրող ընկերություններ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան