Սպորտ 5 տարի առաջ - 16:50 03-08-2021

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։

Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 228կգ արդյունքը և ընդհանուր արդյունքով 436 կգ արդյունքով Հայաստանին բերեց ևս մեկ մեդալ Տոկիոյի խաղերում։

Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաևը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի