copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:03 03-08-2021

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները: