Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայում հրդեհների դեմ պայքարում օգնության համար
copy image url

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայում հրդեհների դեմ պայքարում օգնության համար

Արտաքին 3 տարի առաջ - 18:03 31-07-2021

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թուրքիայում անտառային հրդեհները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Զրույցի ընթացքում թուրք առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը Թուրքիայում հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար:

Պուտինն իր հերթին հավաստիացրել է Էրդողանին, որ Ռուսաստանը կշարունակի հրդեհների վերացման գործում թուրքական հանրապետությանը ցուցաբերել համակողմանի օգնություն:

Ձեզ գուցե հետաքրքրի