Արտաքին 5 տարի առաջ - 09:11 31-07-2021

Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի վարակի նոր ալիք: Կորոնավիրուսային դեպքերի թվի աճ է գրանցվել ինը միլիոն բնակչություն ունեցող Նանկինում: Նանկինից հիվանդությունը տարածվել է ՉԺՀ հինգ նահանգներում, ինչպես նաև երկրի մայրաքաղաք Պեկինում:

Չինաստանի իշխանությունները կասկածում են, որ կորոնավիրուսը երկիր է բերվել ՌԴ-ից ժամանած ինքնաթիռով: Ներկայումս Նանկինում հայտնաբերվել է մոտ 200 դեպք, սակայն երկրի իշխանությունները բռնկումը համարում են ամենալուրջն Ուհանում բռնկումից հետո:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու համար ՉԺՀ իշխանությունները փակել են Նանկինի օդանավակայանը: Այն փակ է մինչև օգոստոսի 11-ը: Բացի դրանից՝ քաղաքի իշխանությունները սկսել են թեստավորել բոլոր 9.3 միլիոն բնակիչներին: Այլ քաղաքներում թեստավորումները ցույց են տվել դեպքերի աճ, երկրի 13 բնակավայրում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր: Բացառություն չի նաև երկրի մայրաքաղաք Պեկինը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր