Ավելին 4 տարի առաջ - 23:14 27-12-2021

Չինաստանում սկսվել է «թվային դատախազի» գործարկումը

Շանհայում շրջանային ժողովրդական դատախազություններից մեկն առաջին անգամ կիրառել է արհեստական ​​բանականությունը՝ մեղադրական եզրակացության տեքստը կազմելու համար, գրում է South China Morning Post-ը՝ դեկտեմբերի 27-ին։

Նշվում է, որ արհեստական ​​ինտելեկտը դատախազական հմտություններ է ձեռք բերել 2015-ից 2020 թվականներին Շանհայի դատարաններում քննված ավելի քան 17 հազար գործեր ուսումնասիրելուց հետո։ Թվային դատախազը մեղադրական եզրակացություն է ներկայացնում 97 տոկոս ճշգրտությամբ։

«Արհեստական ​​բանականությունը կարող է որոշ չափով փոխարինել դատախազներին որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև օգնել նրանց մեղադրական եզրակացություններ կազմելու հարցում, ինչը կնվազեցնի նրանց ամենօրյա ծանրաբեռնվածությունը և հնարավորություն կտա դատախազներին կենտրոնանալ ավելի կարևոր հարցերի վրա», - նշում է թերթը։

Ինչպես նշվում է, սկզբի համար «թվային դատախազը», ըստ տեղեկությունների, կարող է մեղադրանքներ առաջադրել Շանհայում ամենատարածված ութ հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ վարկային քարտերի հետ կապված խարդախությունը, մոլախաղերի կազմակերպումը, երթևեկության կանոնների խախտումները, դիտավորյալ վնասվածք պատճառելը, պետական ​​պաշտոնյաներին խոչընդոտելը, գողությունը, խարդախությունը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր