Արտաքին 5 տարի առաջ - 20:32 30-07-2021

ԱՄՆ-ում սկսել են ամերիկացի զինվորականների հետ աշխատող աֆղանցիների տարհանումը

ԱՄՆ-ը սկսել է տարհանել աֆղանցիներին, որոնք աշխատում էին Աֆղանստանում ամերիկացի զինվորականների և դիվանագետների հետ:

Նախկին թարգմանիչները և այլ աշխատակիցներ, որոնք վախենում են արմատական ​​«Թալիբան» խմբավորման կողմից հետապնդումներից ԱՄՆ են ժամանել իրենց ընտանիքների հետ՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը, «Դաշնակիցների ապաստարան» տարհանման ծրագրի շրջանակներում, նախատեսում է տարհանել շուրջ 2500 աֆղանցիների, որոնք վերջին 20 տարվա ընթացքում օգնել են Միացյալ Նահանգներին:

Վաշինգտոնը կծախսի մոտ 1 միլիարդ դոլար հատուկ վիզաների տրամադրման, ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրելու համար՝ կապված Աֆղանստանից հարևան երկրներ փախստականների ակնկալվող ներհոսքի հետ: Այս բյուջեն արդեն հաստատվել է Կոնգրեսի կողմից:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աֆղանստանից կարող է փախչել մինչև 500 000 մարդ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը