Արտաքին 5 տարի առաջ - 14:58 31-08-2021

ԱՄՆ-ը հաղորդել է Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերման ավարտի մասին

Ամերիկյան բանակը ավարտեց իր ուժերի դուրսբերումը Աֆղանստանից, հաղորդել է Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովային հետևակի գեներալ Քենեթ Մակքենզին:

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը միաժամանակ տեղեկացրել է, որ Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանն այլևս օդային տեղաշարժերի համար պատասխանատու ծառայությունների վերահսկողության տակ չէ: «Անձնակազմերը պետք է ցուցաբերեն չափազանց մեծ զգուշություն»,- նշել է գերատեսչությունը: Մինչ այդ՝ օգոստոսին, ամերիկյան զինվորականները ստանձնել էին Քաբուլում ինքնաթիռների տեղաշարժի պատասխանատվությունը, որպեսզի տարհանման համար պայմաններ ապահովեին:

Օգոստոսի 31-ը Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի որոշած՝ Աֆղանստանից ամերիկյան բոլոր զինվորականների դուրսբերման վերջին օրն է՝ Աֆղանստանի տարածքում արևմտյան դաշնակիցների գրեթե 20 տարվա ռազմական գործողություններից հետո:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը