Իտալիան հայտնում է COVID-19-ի չորրորդ ալիքի մասին
copy image url

Իտալիան հայտնում է COVID-19-ի չորրորդ ալիքի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 20:57 29-07-2021

COVID-19-ի իրավիճակը վերահսկող GIMBE անկախ բժշկական հիմնադրամի իտալացի փորձագետները եզրակացրել են, որ Իտալիայում մոլեգնում է կորոնավիրուսային վարակի չորրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Corriere della Sera տեղական թերթը:

Ըստ հիմնադրամի՝ հուլիսի 21-ից հուլիսի 27-ը Իտալիայում գրանցվել է COVID-19 վարակի հետևանքներից մահացության դեպքերի աճ: Մինչ այդ՝ 15 շաբաթ անընդմեջ, երկրում այս ցուցանիշը նվազում էր:

Անցած շաբաթ կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ է գրանցվել 64%-ով (31,963՝ նախորդ շաբաթվա 19,390-ի փոխարեն):

Բացի այդ, Իտալիայի հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը աճել է 14.5%-ով:

Այնուամենայնիվ, մինչ օրս իտալական հիվանդանոցների բեռը մնում է աննշան:

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը հայտնել էր, որ նոր կորոնավիրուսային վարակի չորրորդ ալիքը տարածվել է ամբողջ Ֆրանսիայում: