Արտաքին 5 տարի առաջ - 14:25 28-07-2021

Ադրբեջանական «սև խավիարից» քաղած դասերը. Ֆրանկ Շվաբե

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն անդրադարձել է ադրբեջանական լոբբիստական ​​գործունեության ընթացքում բացահայտված կոռուպցիոն սկանդալներին՝ նշելով, որ այսուհետ պետք է այդ սկանդալներից դասեր քաղել և ապահովել լոբբիստական գործունեության թափանցիկությունը:

«Սա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի և մեր օրակարգն հենց այս սկզբունքով պետք է աշխատի, սա այն դասն է, որը մենք քաղել ենք ադրբեջանական գործից », ասել է գերմանացի պատգամավորը:

Նրա խոսքով՝ Քրիստոնեական-դեմոկրատական միության և Եվրոպական խորհրդի պատգամավորների նպատակաուղղված կաշառումը նմանատիպ մաշտաբով դեռևս տեղի չէր ունեցել:

«Պատգամավորները վճարվել են նրա համար, որպեսզի ամբիոնից «լավ բաներ» ասեն մի երկրի հասցեին, որտեղ մարդու իրավունքները պարզապես ոտնատակ են արվում»,-նշել է Ֆրանկ Շվաբեն՝ նրանցից բացատրություն պահանջելով:

Ըստ նրա՝ Քրիստոնեական-դեմոկրատական միությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և լույս սփռի գործի մանրամասների վրա, իսկ կաշառված պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները:

«Եվ եթե Քրիստոնեական-դեմոկրատական միությունը ի վիճակի չեն դա անելու, դա կանի Բունդեսթագը»,-ասել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում